Ֆոբիաներ
Անժելիկա Այվազյան
Սրտխփոց օդանավի մասին լսելի՞ս. ի՞նչ է իրականում ֆոբիան
Հոգեկան խանգարումների տեսանելի ու անտեսանելի կողմերից «Ուրիշ նորություններում» խոսել է հոգեբանական գիտությունների թեկնածու Անժելիկա Այվազյանը։ Զրույցի դիտակետում են՝ նևրոտիկ խանգարումները, ֆոբիաները, տագնապային վիճակներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Մասնագետի խոսքով՝ նևրոտիկ խանգարումները և ֆոբիաները այսօր շատ տարածված են։ Վախը, խուճապը, տագնապային տրամադրությունները կապ ունեն մարդու բազային՝ ի ծնե հույզերի հետ։ Օրինակ, վախը բնազդային մակարդակում ուղղված է տեսակի պահպանմանը։ Իսկ ֆոբիաները կայուն վախեր են, որոնք դուրս են տրամաբանական և իրավիճակային հիմքերից։
«Օրինակ՝ ինքնաթիռով թռչելու և տուրբուլենտության ժամանակ անհանգստանալը բնական է, սակայն եթե պարզապես ինքնաթիռ բառից սրտխփոց է առաջանում, դիսկոմֆորտ և մարդը հրաժարվում է որևէ երկիր մեկնել, կամ մեկնում է, բայց միայն մեքենայով, ապա դա արդեն ֆոբիա է»,- պարզաբանում է հոգեբանը։
Հոգեբանն ասում է՝ կարևոր է ժամանակին դիմել մասնագետի օգնությանը, քան ինքնուրույն փորձել հաղթահարել խնդիրները։ Վաղ դիմելու դեպքում հնարավոր է առողջ և կարճ ժամկետում լուծել խնդիրը։
